Ֆրանսահայ օծանելիքագործ Ֆրանսիս Քյուրքջյանն արժանացել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանի ասպետի կոչմանը
Նրա անունն ընդգրկվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ստորագրած պարգևատրման հրամանագրում։ Քյուրքջյանը նշել է, որ պարգևը նվիրում է իր ճանապարհին աջակցած մարդկանց և հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանությունը վերապրած իր տատիկին ու պապիկին՝ «Հուզմունքով մտածում եմ իմ տատիկի և պապիկի մասին՝ Հայոց ցեղասպանությունը վերապրած և Ֆրանսիայում ապաստան գտած մարդկանց։ Նրանց քաջությունը, նոր հայրենիքի հանդեպ վստահությունն ու ինձ փոխանցած արժեքներն այս պարգևին առանձնահատուկ նշանակություն են տալիս»։

.png)
.png)