Դատախազությունը կբողոքարկի Սերժ Սարգսյանի՝ երկրից բացակայելու արգելքը վերացնելու որոշումը
ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ երկրից բացակայելու արգելքը վերացնելու մասին Հակակոռուպցիոն դատարանի որոշման դեմ։
Հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։
«Դատական ակտը ստանալուց հետո Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի»,- փոխանցեցին Դատախազությունից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը վերացրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական վարույթի շրջանակներում նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ երկրից չբացակայելու արգելքը։

.png)
.png)