«Այբ» կրթական ավանում Տիգրան Ավինյանը ծանոթացել է ժամանակակից կրթական միջավայրին, նորարարական ուսուցման մոտեցումներին
«Այբ» կրթական ավանում ծանոթացել ենք ժամանակակից կրթական միջավայրին, նորարարական ուսուցման մոտեցումներին և «Այբ»-ի միջազգային ճանաչում ունեցող հայկական կրթության մոդելին։ Կրթական ավանը շարունակում է զարգանալ։ Այստեղ նախատեսվում է կառուցել ավագ դպրոցի նոր մասնաշենքը՝ աշխարհահռչակ BIG ճարտարապետական ընկերության նախագծմամբ։ Զուգահեռ՝ կմեկնարկի նաև Սրբոց Թարգմանչաց եկեղեցու կառուցումը, որը խորհրդանշում է հինգերորդ դարում սկիզբ առած թարգմանչաց շարժումը և հիշեցնում կրթության, լեզվի, գրի ու ազգային ինքնության պահպանման գործում թարգմանիչների անգնահատելի դերակատարության մասին։ Տիգրան Ավինյան

.png)
.png)