Մինչ օրս օտարվել է 49 առանձնահատուկ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշ, դրանց արդյունքում գոյացել է 892 մլն դրամ, որն ուղղվում է պետական բյուջե բնականաբար։
Այս մասին Ներքին գործերի նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության պետի տեղակալ Տիգրան Գևորգյան։
«Նոր չափորոշիչներով մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը ընդամենը 3 օր են տրամադրվել Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, և երեք օրվա ընթացքում տրամադրվել է 224 հաշվառման համարանիշ, որի արդյունքում գոյացել է 234 մլն 400 000 դրամ։ Ավելի շատ ընդունելի է քաղաքացիների կողմից և ավելի շատ վաճառվել է 600.000 դրամ արժողությամբ համարները։ 224-ից 165 հատ 600.000 դրամանոց համարանիշ է օտարվել»,- ասաց Տիգրան Գևորգյանը։

.png)
.png)