Ադրբեջանի և Հայաստանի խաղաղության համաձայնագիրը նոր հեռանկարներ է բացում ողջ տարածաշրջանի համար․ Պապուաշվիլի

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը նոր հեռանկարներ է բացում ամբողջ տարածաշրջանի համար, և սա վերաբերում է ոչ միայն տրանսպորտային միջանցքին:

Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ 

«Սա կարևոր է փոխադրողների համար ավելի լավ պայմաններ ապահովելու առումով, և մրցակցությունը դրա համար ավելի բարենպաստ հիմք է ստեղծում։ Մյուս կողմից, դա տարածաշրջանի կայունության ցուցանիշ է։ Կայունությունը կբարելավի ինչպես միջանցքի շուրջ ենթակառուցվածքները, այնպես էլ տարածաշրջանի տարբեր ոլորտներում ներդրումները», - ասել է նա։