50% զեղչ վիզայի աջակցության համար՝ AEB Travel փաթեթով

Ճամփորդական արտոնությունները երբեք շատ չեն լինում: Հայէկոնոմբանկն ընդլայնում է AEB Travel ճամփորդական փաթեթի արտոնությունների շրջանակը: Այսուհետ Բանկի պրեմիում քարտապանները inLobby տուրիստական ընկերությունում հյուրանոց ամրագրելիս կստանան 50% զեղչ՝ Շենգենյան գոտու, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի մուտքի արտոնագրերի (վիզայի) աջակցության ծառայությունների համար: AEB Travel փաթեթն այն հաճախորդների համար է, ովքեր ունեն կամ ձեռք կբերեն Հայէկոնոմբանկի VISA Platinum, VISA Infinite, VISA Guru Travel և Mastercard World քարտատեսակներից որևէ մեկը: