37-ամյա Ալեքսիս Սանչեսը տեղափոխվեց ՄԼՍ

Չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը կարիերան կշարունակի հյուսիսամերիկյան ՄԼՍ-ում։

37-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել է կանադական «Մոնրեալ»։ Պայմանագիրը երկու տարով է։

Անցած մրցաշրջանում Ալեքսիս Սանչեսը հանդես էր գալիս իսպանական «Սեւիլիայում»։

Ակումբային կարիերայի ընթացքում նա խաղացել է նաեւ «Մարսելում», «Կոլո Կոլոյում», «Կոբրելոայում», Միլանի «Ինտերում», «Ուդինեզեում», «Մանչեսթեր Յունայթեդում», Լոնդոնի «Արսենալում», կատալոնական «Բարսելոնայում»։

Transfermarkt-ն Ալեքսիս Սանչեսի տրանսֆերային արժեքը գնահատում է 1,2 միլիոն եվրո։