Շախմատի ԵԱ-ի 7-րդ տուրում հաղթանակ է տոնել միայն Է...
13:41 28/08/2022
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնությունում կայացել են 7-րդ տուրի պարտիաները: Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ է տոնել միայն Էլինա Դանիելյանը: Իրենց պարտիաները ոչ-ոքի են ավարտել Մարիա Գևորգյանը, Աննա Սարգսյանը և Լիլիթ Մկրտչյանը: Պարտություն են կրել Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը:Այժմ Մարիա Գևորգյանն ունի 5,5 միավոր և առաջատարին զիջում է կես միավորով: 5-ական միավոր ունեն Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը:
Տեսնել ավելին
Հայ բռնցքամարտիկները պատրաստվում են Իտալիայում կայ...
17:35 27/08/2022
Ավագ տարիք բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Աշիկ Գրիգորյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում: Բռնցքամարտիկները ավագ մարզիչ Աշիկ Գրիգորյանի հետ նախապատրաստվում են Իտալիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան, առաջնությանը Հայաստանը կմասնակցի 16 մարզիկով՝ 13 տղա և 3 աղջիկ:Ծաղկաձորյան հավաքը մեր ընտրանին կավարտի սեպտեմբերի 7-ին, որից հետո կմեկնի Հունաստան, որտեղ Հունաստանի, Բուլղարիայի, Վրաստանի և Կիպրոսի հավաքականներ
Տեսնել ավելին
Հայտնի է՝ Հայաստանից որ ըմբշամարտիկներն են մասնակց...
22:19 25/08/2022
Ըմբշամարտի աշխարհի առաջնության մեկնարկից երկու շաբաթ առաջ միջազգային ֆեդերացիան ներկայացրել է հավաքականների նախնական հայտերը:Աշխարհի առաջնությանը մասնակցող Հայաստանի հավաքականներն ունեն հետևյալ կազմերը` ազատ ոճ. Մանվել Խնձրցյան (57 կգ), Արսեն Հարությունյան (61 կգ), Վազգեն Թեւանյան (65 կգ), Արման Անդրեասյան (70 կգ), Հրայր Ալիխանյան (74 կգ), Արման Ավագյան (79 կգ):Հունահռոմեական ոճ. Ռուդիկ Մկրտչյան (55 կգ), Գեւորգ Ղարիբյան (60 կգ), Հրաչյա Պողոսյան (63 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Մալխաս Ամոյան (77
Տեսնել ավելին
Էլինա Դանիելյանը շարունակում է մնալ ԵԱ-ի առաջատարն...
11:34 24/08/2022
Հայ շախմատիստուհիները շարունակում են պայքարը Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում:Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը հավաքել է 3,5 միավոր և շարունակում է մնալ առաջատարների շարքում: Նույնքան միավորով 1-8-րդ տեղերը կիսում են ևս 7 շախմատիստուհիներ:3-ական միավոր ունեն Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Գևորգյանը:Եվրոպայի անհատական առաջնությունում հանդես են գալիս նաև Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը:Եվրոպայի անհատական առաջնությանն այս տարի մասնակցում են 125 շախմատիստներ: Մրցա
Տեսնել ավելին
Աշխարհի երիտասարդական առաջնությունում հունահռոմեակ...
09:22 23/08/2022
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը 1 ոսկե և 1 արծաթե մեդալ է նվաճել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունում:Աշխարհի Մ20 տարեկանների չեմպիոնի կոչումը նվաճել է 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը, իսկ արծաթե մեդալը նվաճել է 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը:Երիտասարդական ԱԱ-ի եզրափակչում Վիգեն Նազարյանն առավելության է հասել իրանցի Ալի Չուբանիի նկատմամբ: Գոտեմարտի ավարտից վայրկյաններ առաջ, երբ հաշիվը 1:1 էր՝ հօգուտ հայ ըմբիշի, իրանցին հնարք է կատարել
Տեսնել ավելին
Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հարություն Մերդինյանը՝ Մյ...
10:39 22/08/2022
Ոսկե մեդալս նվիրում եմ իմ փոքրիկ Սառային: Այդ նպատակով էլ եկել էի Մյունխեն, որ չեմպիոն դառնամ, եւ այս մեդալը փայլի նրա կրծքավանդակին:Այսպես NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Մյունխենից իր հաղթանակը մեկնաբանեց Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հարություն Մերդինյանը:Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի ավագը 6 տարի անց կրկնեց իր հաջողությունը Եվրոպայի առաջնությունում՝ դառնալով Եվրոպայի կրկնակի չեմպիոն:Ռիոյի Օլիմպիական խաղերից հետո Հարություն Մերդինյանը որոշել էր ավարտել մարզական կարիերա
Տեսնել ավելին
Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը դարձավ Եվրոպայի...
16:39 21/08/2022
Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը Մյունխենում ընթացող Եվրոպայի առաջնությունում չեմպիոն է հռչակվել նժույգ թափեր վարժությունում։38-ամյա մարզիկը 14,733 միավորով գրավել է առաջին տեղը։ Նշենք՝ Մերդինյանը երկրորդ անգամ է հռչակվում Եվրոպայի չեմպիոն։ Առաջին անգամ նա Եվրոպայի առաջնությունում հաղթող էր ճանաչվել 2016-ին։Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը 14,033 միավոր է վաստակել և ելույթն ավարտել 6-րդ տեղում։
Տեսնել ավելին
Սոֆիայում հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտաս...
11:53 21/08/2022
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում՝ 87 կգ քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը նվաճեց Վիգեն Նազարյանը: Եզրափակիչ գոտեմարտում մեր ըմբիշը մրցեց իրանցի Աբոլֆազի Ալի Չոուբանիի հետ և առավելության հասավ վերջին արդյունավետ հնարքի շնորհիվ՝ 1:1:
Տեսնել ավելին
Հայաստանի երեք մարմնամարզիկներն էլ Եվրոպայի երիտաս...
09:52 21/08/2022
Հայաստանի մարմնամարզության երիտասարդական հավաքականի անդամները գերազանց են մեկնարկել Գերմանիայի Մյունխեն քաղաքում ընթացող Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնությունում․Հայաստանի բոլոր երեք ներկայացուցիչներն էլ հաղթահարել են առանձին գործիքների որակավորման փուլի արգելքը:Արտակ Այդինյանի գլխավորած հավաքականում նժույգ-թափի վրա վարժությունում Համլետ Մանուկյանը (13.800 միավոր) և Մամիկոն Խաչատրյանը (13.666 միավոր) դուրս են եկել եզրափակիչ՝ համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերով:Օղակների վրա վա
Տեսնել ավելին
Հայ ծանրորդները 7 մեդալ են նվաճել Եվրոպայի պատանին...
17:02 20/08/2022
Հայաստանի ծանրամարտի պատանեկան և Մ15 տարեկանների հավաքականները հաջող են հանդես եկել Լեհաստանում անցկացված Եվրոպայի առաջնությունում՝ երկամարտի արդյունքով նվաճելով 5 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ:Մրցումային նախավերջին օրը Եվրոպայի պատանիների չեմպիոնի կոչումը նվաճել է 81 կգ քաշային Էմմա Պողոսյանը՝ երկամարտի 206 կգ արդյունքով: 16-ամյա մարզուհին պոկել է 91 կգ կշռող ծանրաձողը՝ արժանանալով փոքր արծաթե մեդալին, հրել է 115 կգ ծանրաձողը՝ նվաճելով փոքր ոսկե մեդալ: Հայաստանի ներկայացուցիչներից վերջինը մրց
Տեսնել ավելին
Հայ ծանրորդները 7 մեդալ են նվաճել Եվրոպայի պատանին...
12:22 20/08/2022
Հայաստանի ծանրամարտի պատանեկան և Մ15 տարեկանների հավաքականները հաջող են հանդես եկել Լեհաստանում անցկացված Եվրոպայի առաջնությունում՝ երկամարտի արդյունքով նվաճելով 5 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ: Մրցումային նախավերջին օրը Եվրոպայի պատանիների չեմպիոնի կոչումը նվաճել է 81 կգ քաշային Էմմա Պողոսյանը՝ երկամարտի 206 կգ արդյունքով: 16-ամյա մարզուհին պոկել է 91 կգ կշռող ծանրաձողը՝ արժանանալով փոքր արծաթե մեդալին, հրել է 115 կգ ծանրաձողը՝ նվաճելով փոքր ոսկե մեդալ: Հայաստանի ներկայացուցիչներից
Տեսնել ավելին
Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Վիգեն Նազարյանը...
20:38 19/08/2022
Բուլղարիայում ընթացող ըմբշամարտի Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը դուրս է եկել եզրափակիչ փուլ, տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։Կիսաեզրափակիչ գոտեմարտում Նազարյանը 9։0 հաշվով հաղթել է ղազախ ըմբիշին և եզրափակիչում կմրցի իրանցի Աբուլֆազ Ալի Չոուբանիի հետ:Եզրափակիչի ճանապարհին Վիգեն Նազարյանը հաղթանակ է տարել Ղրղզստանի, Եգիպտոսի և Ուկրաինայի մրցակիցների նկատմամբ։Նշենք, որ Կարապետ Մանվելյանը (55 կգ) և Արմեն Վարդանյանը (63 կգ) պա
Տեսնել ավելին
Մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հայաստան...
20:37 19/08/2022
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի 5 անդամներից 4-ը Մյունխենում ընթացող Եվրոպայի առաջնությունում հաղթահարել են որակավորման փուլն ու դուրս են եկել եզրափակիչ:Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Դավթյանը հաղթահարել է հենացատկ և նժույգթափեր վարժությունների որակավորման փուլը: Արթուր Դավթյանը հենացատկի եզրափակիչ է դուրս եկել առաջին հորիզոնականով (15,149 միավոր): Նժույգթափերի եզրափակչում է նաև Հարություն Մերդինյանը՝ երրորդ հորիզոնականով (14,500 միավոր
Տեսնել ավելին
Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամները կմաս...
12:21 19/08/2022
Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամները կմասնակցեն Եվրոպայի անհատական առաջնությանը:Առաջնությունը կկայանա Չեխիայի մայրաքաղաք Պրահայում։ Հանդես կգան Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը և Մարիա Գևորգյանը:
Տեսնել ավելին
Հայաստանը երկրորդ եզրափակիչի ուղեգիրն է նվաճել Եվր...
19:23 18/08/2022
Հայաստանը երկրորդ եզրափակիչի ուղեգիրն է նվաճել Թուրքիայում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում, տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։Իր փայլուն մենանարտերի շարքը շարունակուն է Համլետ Պատուրյանի մարզադպրոցի սան 42 կգ քաշային Համեստ Աֆրիկյանը։ Խաչիկ Խաչատրյանի սանը կիսաեզրափակիչում մրցեց Իռլանդիայի ներկայացուցիչ Ավեյ Մոլոյի հետ։ Իռլանդացիները մինչև այս կիսաեզրափակիչում պարտություն չէին կրել, բայց Համեստը ցույց տվեց, թե ինչպես պետք է հաղթել իռլանդացիներին։Մեր մարզուհին տեխնիկատակտ
Տեսնել ավելին

.png)
.png)