Շախմատի ԵԱ-ի 9-րդ տուրում հաղթել է միայն Սամվել Տե...
12:07   12/03/2023
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացել են 9-րդ տուրի պարտիաները:Սերբիայում ընթացող առաջնությունում կայացել են 9-րդ տուրի պարտիաները: Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ է տոնել միայն Սամվել Տեր-Սահակյանը: Միավորը կիսել են Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Էմին Օհանյանը, Վահե Դանիելյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը և Ալեքս Սահակյանը:Գաբրիել Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Մամիկո Տեսնել ավելին
Էլմիրա Կարապետյանը բրոնզե մեդալ է նվաճել գնդակային...
10:51   11/03/2023
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում մեկնարկած առաջնությունում օդամղիչ ատրճանակ ձևի մարզուհի Էլմիրա Կարապետյանը 10 մ․ 60 կրակոց կանանց պայքարում խոցելով 577 միավոր՝ 59 մասնակցից 3-րդ հորիզոնականով անցել է կիսաեզրափակիչ: Այստեղ արդեն խոցելով 250.0 միավոր՝ Էլմիրան պահպանել է իր դիրքերը և դարձել է բրոնզեմեդալակիր։Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 8 մարզիկով։ Մեծահասակների կազմում մրցավայր են մեկնել նաև Բենիկ Խլղաթյանը (ատրճանակ) և Զավեն Իգիթյանը (ատրճանակ), իսկ երիտասարդներից մեդալն Տեսնել ավելին
ԵԱ-ի 7-րդ տուրում հաղթել են Հայկ Մարտիրոսյանն ու Ռ...
10:35   10/03/2023
Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայում ընթացող առաջնությունում կայացել են 7-րդ տուրի պարտիաները: Հայ գրոսմայստերներից իրենց պարտիաները ոչ-ոքի են ավարտել Գաբրիել Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Էմին Օհանյանը:  Հաղթանակ են տոնել Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը:Առաջնության ավարտից երեք տուր առաջ Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյա Տեսնել ավելին
Հայ ըմբիշները կմասնակցեն Եվրոպայի մինչև 23 տարեկան...
09:05   10/03/2023
Բուխարեստում մարտի 13-19-ը կանցկացվի Եվրոպայի մինչև 23 տարեկան հունահռոմեական ոճի ըմբիշների առաջնությունը:Հայաստանը կներկայացնեն հետևյալ մարզիկները. Կարապետ Մանվելյան (55 կգ), Սուրեն Աղաջանյան (60 կգ), Սահակ Հովհաննիսյան (63 կգ), Աշոտ Խաչատրյան (67 կգ), Հայկ Ասատրյան (72 կգ), Աշոտ Կիրակոսյան (77 կգ), Կարեն Խաչատրյան (82 կգ), Հովհաննես Հարությունյան (87 կգ), Հայկ Խլոյան (97 կգ) և Ալբերտ Վարդանյան (125 կգ): Տեսնել ավելին
Շախմատի ԵԱ-ի 5-րդ տուրում հաղթել են Պետրոսյանը, Մա...
11:58   08/03/2023
Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում ենելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայում ընթացող առաջնությունում կայացել են 5-րդ տուրիպարտիաները: Իրենց պարտիաները ոչ-ոքի են ավարտել Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը,Սամվել Տեր-Սահակյանը, Մամիկոն Ղարիբյանը, Վահե Դանիելյանը: Հաղթանակ են տոնել Մանուէլ Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Էմին Օհանյանը:Գաբրիել Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը  ունեն 4 միավոր: Շանթ Սարգսյանը, ՍամվելՏեր Տեսնել ավելին
Գեղասահորդուհի Ադելյա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստա...
12:33   06/03/2023
Ադելյա Պետրոսյանը մենասահքի մրցաշարում դարձել է Ռուսաստանի գեղասահքի Գրան պրիի եզրափակչի հաղթող։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Կամիլա Վալիևան, Ելիզավետա Տուկտամիշևան երրորդն է։Ինչպես հայտնում է rg.ru-ն, Պետրոսյանը հաղթել է և՛ կարճ, և՛ կամայական ծրագրերում։ Ընդհանուր առմամբ, Պետրոսյանը հավաքել է  255,01 միավոր։Կամիլա Վալիևան ունի 241,76, Ելիզավետա Տուկտամիշևան՝ 241,61 միավոր: Տեսնել ավելին
«Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են աշխարհի կր...
12:32   06/03/2023
Զվարթնոց օդանավակայանում այսօր դիմավորել են սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականին, որը հայրենիք է վերադարձել Գերմանիայում և Դոհայում անցկացված առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության երկու փուլերին մասնակցելուց հետո: Տեսնել ավելին
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը տպավորիչ ելույթ է ուն...
17:35   04/03/2023
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակաիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլի հենացատկի եզրափակչում երկու ցատկի համագումարով 15,083 միավոր է վաստակել։Մարմնամարզիկը հենացատկի որակավորման փուլում 14,733 միավոր էր վաստակել և երկրորդ տեղով անցել եզրափակիչ:Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան տեսանյութ է հրապարակել  Արթուր Դավթյանի ելույթից՝ այն գնահատակելով հիանալի։   Տեսնել ավելին
Հայաստանը ներկայացնող 8 շախմատիստ հաղթանակով է մեկ...
10:29   04/03/2023
Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներից մեծամասնությունը հաջող է մեկնարկել Եվրոպայի անհատական առաջնությունում:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ներկայացուցիչներից 8-ը` Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Արմեն Բարսեղյանը, Էմին Օհանյանն անդրանիկ տուրում հաղթանակ են տոնել:Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը մեկնարկել է մարտի 3-ին և կեզրափակվի մարտի 13-ին: Այն անցկացվում է Սերբիայի Վրնյաչկա քաղաքում: Շախմատի Եվրոպա Տեսնել ավելին
Հայ շախմատիստները մեկնարկում են Եվրոպայի անհատական...
19:12   02/03/2023
Շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությանը Հայաստանը կունենա 13 մասնակից: Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչման համար կպայքարեն Եվրոպայի գործող փոխչեմպիոն Գաբրիել Սարգսյանը, ինչպես նաև Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուէլ Պետրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Ալեքս Սահակյանը, Արմեն Բարսեղյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Էմին Օհանյանը, Վահե Դանիելյանը և Սարգիս Մանուկյանը:Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը կմեկնարկի մարտի 3-ին և կեզրափակվի մարտի 13 Տեսնել ավելին
Հայաստանի 13 շախմատիստներ կմասնակցեն Եվրոպայի անհա...
18:02   01/03/2023
Հայաստանի 13 շախմատիստներ կմասնակցեն Սերբիայի Վրնյաչկա Բանյա քաղաքում վաղը մեկնարկելիք Եվրոպայի անհատական առաջնությանը: Նրանք են ՝ Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Արմեն Բարսեղյանը, Էմին Օհանյանը, Ալեքս Սահակյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Վահե Դանիելյանը և Սարգիս Մանուկյանը:Մրցաշարում հայտավորված են 40 երկրների 499 շախմատիստներ: Տեսնել ավելին
Ալեքսանդրիայի մրցաշար․ ըմբշամարտիկ Վազգեն Թևանյանը...
10:53   27/02/2023
Ալեքսանդրիայում ընթանում է ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները։Վազգեն Թևանյանը (65կգ) եզրափակչում հաղթեց ԱՄՆ ներկայացուցչին՝ նվաճելով ոսկե մեդալ։ Թևանյանը հաղթեց 8:2 հաշվով:Հիշեցնենք՝ մեր մարզիկը մեկնարկային գոտեմարտում 8:0 հաշվով հաղթել էր վրացի Բոլկվաձեին, հաջորդ գոտեմարտում 11:0 հաշվով՝ եգիպտոսցի Ամին Մուրադին, ապա 4:0 հաշվով ուզբեկ մարզիկին։ Տեսնել ավելին
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի գավա...
16:54   26/02/2023
Գերմանիայի Կոդբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի օղակների վարժության եզրափակիչում Արթուր Ավետիսյանը, հավաքելով 14.533 միավոր, դարձավ մրցաշարի բրոնզե մեդալակիր:Հայաստանի ներկացուցիչ Վահագն Դավթյանը 4-րդն է՝ 14.500 միավորով:Ավելի վաղ Հայաստանի հավաքականի անդամ Գագիկ Խաչիկյանը նժույգ-թափերի վարժության եզրափակիչում դարձել է գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր:Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը հանդես կգա եզրափակիչում փետրվարի 2 Տեսնել ավելին
Լևոն Արոնյանը հաղթել է WR Chess Masters-ում...
13:04   26/02/2023
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկինանդամ Լևոն Արոնյանը WR Chess Masters-ի հաղթող է:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես հայտնում է ֆեդերացիան, Արոնյանը, Նեպոմնյաշչին ևԳուկեշը 9 հնարավորից վաստակել էին 5.5 միավոր։ Միավորների հավասարության պատճառովանցկացվեց թայ-բրեյք, որտեղ հայ շախմատիստը հաղթեց բոլոր խաղերում և դարձավ մրցաշարիհաղթող:Թայ-բրեյքում Արոնյանը 2:0 հաղթեց Գուկեշին և 1:0 Նեպոմնյաշչիին:Նա նաև բարելավեց իր վարկանիշը 9.4 կետով և այժմ իր վարկանիշը 2745 է: Տեսնել ավելին
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկ...
12:43   25/02/2023
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում է: Գերմանիայի Կոդբուս քաղաքում ընթացող գավաթի խաղարկության առաջին փուլում Դավթյանը որակավորման փուլի արգելքը հաղթահարեց առաջին տեղով:Նախօրեին աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում առանձին գործիքների որակավորման փուլի արգելքը հաղթահարել էին Գագիկ Խաչիկյանը, Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը:  Խաչիկյանը 3-րդն էր, Ավետիս Տեսնել ավելին