Դատարանը Հարավային Կորեայի նախկին առաջին տիկին Կիմ...
17:14   28/01/2026
Դատարանը Հարավային Կորեայի նախկին առաջին տիկին Կիմ Կըն Հիին դատապարտել է մեկ տարի ութ ամիս ազատազրկման՝ կոռուպցիայի դեմ պայքարի օրենքները խախտելու մեղադրանքով, հաղորդել է ТАСС-ը:Հատուկ դատախազի թիմը նրա դեմ առաջադրել է 3 հիմնական մեղադրանք, և նա անմեղ է ճանաչվել երկուսի համար։ Կիմ Գեոն-հին մեղադրվել է ավտոմեքենաների վաճառքի կենտրոնի բաժնետոմսերի գնի մանիպուլյացիայի մեջ։ Հետաքննիչների տվյալներով՝ նա, ենթադրաբար, 2010-2012 թվականների ընթացքում այդ սխեմայից ստացել է 810 միլիոն վոն (564,00 Տեսնել ավելին
Արարատ Միրզոյանը չունեցավ խիզախություն ասելու, թե ...
17:04   28/01/2026
Արարատ Միրզոյանը, երբ խոսում էր հիբրիդային վտանգների մասին՝ այդպես էլ խիզախություն չունեցավ ասելու, թե այդ հիբրիդային վտանգները որտեղից են գալիս: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:«Նա ճոռոմաբանեց հիբրիդային սպառնալիքների մասին, այդպիսով ցանկացավ շոյել եվրոպացիների ականջը հակառուսական ակնարկներով, մաքսիմալ փորձեց օգտագործել այդ ամբիոնը՝ խոսելով հիբրիդային պատերազմների մասին: Հերթական անգամ, Հայաստանի ռեժիմի ներկայացուցիչները՝ ակնարկելով ռուսների մասին, խուսա Տեսնել ավելին
Սատարում ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությ...
17:00   28/01/2026
Հայաստանի ու Ադրբեջանի միջև 2025 թվականի օգոստոսի 8-ին խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը նոր հեռանկարներ է բացել տարածաշրջանային խաղաղության համար, ինչն անչափ կարևոր է։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԵԽԽՎ նստաշրջանի մեկնարկին հայտարարել է կառույցի նախագահ Պետրա Բայրը։ԵԽԽՎ նախագահը, դիմելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, նշել է, որ վերջինիս պաշտոնավարման ընթացքում Հայաստանի համար շատ կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել։«2025 թվականի օգոստոսի 8- Տեսնել ավելին
Ամերիկյան Amazon տեխնոլոգիական հսկան ազդարարել է 1...
16:48   28/01/2026
Ամերիկյան Amazon տեխնոլոգիական հսկան հաստատել է, որ կրճատելու է 16 հազար աշխատատեղ՝ աշխատակիցներին գլոբալ կրճատումների նոր փուլի մասին տեղեկացնելուց մի քանի ժամ անց, որը, ըստ երեւույթին, սխալմամբ ուղարկվել էր էլեկտրոնային նամակով, հաղորդել է BBC News-ը։Էլեկտրոնային նամակը, որին ծանոթացել է հեռուստաալիքը, ուղարկվել է երեքշաբթի ուշ երեկոյան, եւ նշվել է, որ ԱՄՆ-ում, Կանադայում եւ Կոստա Ռիկայում մի շարք աշխատակիցներ կկրճատվեն «ընկերությունը հզորացնելու» ջանքերի շրջանակում։ Հաղորդագրությունը, ըստ երե Տեսնել ավելին
Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն հրաժարվել են ԱՄՆ-ին տրամ...
16:46   28/01/2026
Պարսից ծոցում ԱՄՆ հիմնական դաշնակիցները սահմանափակել են Վաշինգտոնի՝ Իրանին հարվածելու հնարավորությունը: Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն բացառել են ԱՄՆ ուժերի կողմից իրենց տարածքի օգտագործման հնարավորությունը իսլամական հանրապետության դեմ ռազմական գործողությունների համար, հաղորդել է The Wall Street Journal-ը: Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանն այս հայտարարությունն արել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ զրույցում, ըստ Ռիադի հրապարակած հայտարարության: ԱՄԷ արտաքին գործերի նախարարությունը Տեսնել ավելին
Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն հրաժարվել են ԱՄՆ-ին տրամ...
16:36   28/01/2026
Պարսից ծոցում ԱՄՆ հիմնական դաշնակիցները սահմանափակել են Վաշինգտոնի՝ Իրանին հարվածելու հնարավորությունը: Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն բացառել են ԱՄՆ ուժերի կողմից իրենց տարածքի օգտագործման հնարավորությունը իսլամական հանրապետության դեմ ռազմական գործողությունների համար, հաղորդել է The Wall Street Journal-ը: Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանն այս հայտարարությունն արել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ զրույցում, ըստ Ռիադի հրապարակած հայտարարության: ԱՄԷ արտաքին գործերի նախարարությունը Տեսնել ավելին
Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք տված Միշա Գրիգորյա...
14:53   27/01/2026
Մարդիկ մտածել են՝ իրենց տանում են սպանելու, ադրբեջանական դարձած Ստեփանակերտում շուրջ երկուսուկես տարի անցկացրած հայերի մասին պատմում է արցախցի հանրային գործիչ Տիգրան Պետրոսյանը: Օրերս Հայաստան տեղափոխվածների մեջ նրա ծանոթն է, որի հետ կարճ խոսել է:«Նույնիսկ իրենց մեջ խոսակցություն է սկսել, մարդկանց մեջ, որ «տանում են սպանեն մեզ», այսինքն՝ իրենք չէին իմանում, որ գալիս են դեպի Հակարի: Հակարի հասնելու, էդտեղ են հասկացել, որ փոխում են», - «Ազատությանը» փոխանցեց Պետրոսյանը:Ըստ ականատեսներից Տեսնել ավելին
Փոխարտգործնախարարի հետ հանդիպմանը ընդգծվել է ԱՄՆ Ն...
14:52   27/01/2026
ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի երկկուսակցական պատվիրակությանը։ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը համապարփակ անդրադարձ է կատարել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի կարևոր հարցերին և այս համատեքստում ներկայացրել է արդի զարգացումները։ Վահան Կոստանյանը կարևորել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական հարաբերություններում վերջին ամիսներին արձանագրված շարունակական առաջընթացը, 2025թ․ օգոստոսի 8-ի Վաշինգտոնի խաղաղության գագաթաժ Տեսնել ավելին
Life Ով է մեղադրյալը՝ անհիմն ամբաստանված Մկրտիչ Ս...
14:50   27/01/2026
Դիտում էի Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի և մյուսների դատավարությունը և դժվարությամբ էի կողմնորոշվում՝ թե ո՞վ է մեղադրյալը՝ անհիմն ամբաստանված Սրբազանը, թե՞ «տուժած» կարգալույծները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը։«Թե ով է դատախազը՝ հոգևոր-հանրային շահերը հետևողականորեն պաշտպանող մասնավոր փաստաբանների պրոֆեսիոնալ խումբը, թե՞ մեկ մասնավոր կետից բխող շահերը կուրորեն սպասարկող հանրային մեղադրողը։Մի բան պարզ էր. իր պետությ Տեսնել ավելին
Փաշինյանն այցելել է ՆԳՆ, քննարկվել է նախարարության...
11:07   26/01/2026
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 24-ին այցելել է Ներքին գործերի նախարարություն՝ գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով։Նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՆԳ նախարարության կողմից 2025 թ.-ի գործունեության առաջնահերթ ուղղությունները և ռազմավարական մոտեցումների առաջընթացը։ Արփինե Սարգսյանն անդրադարձել է նախարարության թվայնացման օրակարգին, արդեն իսկ շահագործման հանձնված թվային պրոդուկտներին, ինչպես նաև թվայնացման ընթացքում գտնվող գործընթացներին։ Ներկայա Տեսնել ավելին
Ալիևն ու Իսրայելի արտգործնախարարը քննարկել են երկր...
11:01   26/01/2026
Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարին, հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները։Կողմերն ընդգծել են երկրների միջև տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առևտրատնտեսական, էներգետիկայի, զբոսաշրջության և այլ ոլորտներում հարաբերությունների հաջող զարգացումը: Նշվել է գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների կառավարման, բարձր տեխնոլոգիաների և արհեստական ​​բանականության ոլորտներում համագործակցությունը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել տարբեր մակարդակնե Տեսնել ավելին
Միրզոյանը մեկնում է Ստրասբուրգ, ելույթ կունենա ԵԽԽ...
10:59   26/01/2026
Հունվարի 26-28-ը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում: Հայտնում է ԱԳՆ խոսնակը։Ծրագրված են ԵԽ-ին Հայաստանի անդամակցության 25-ամյակին նվիրված միջոցառումներ: Հունվարի 28-ին Միրզոյանը ելույթով հանդես կգա ԵԽԽՎ նստաշրջանին։ Տեսնել ավելին
Մենք ընտրում ենք «բենզին՝ պարտության դիմաց» ապրելա...
10:58   26/01/2026
Մենք ընտրում ենք «բենզին՝ պարտության դիմաց» ապրելաբանաձևը, թե՞ բռնում ենք վերականգնման, մեջքն ուղղելու ճանապարհը։ Սա է քաղաքակրթական ընտրությունը։Գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։«Ընտրություն, որից ոչ ոք չպիտի խուսափի.Այս հունիսին մենք, Հայաստանի անկախությունից ի վեր առաջին անգամ, գնալու ենք ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ընտրության։ Նախկին բոլոր տարիներին, անկախ հարաբերությունների լարվածությունից մեր ընտրությունները եղել են կենցաղային, երբեմն՝ քաղաքական, կլանային, երբեմն՝ գաղափարակ Տեսնել ավելին
Հայաստանում 2 տարում հաջողվել է ավտովթարների զոհեր...
10:47   26/01/2026
Փաշինյանն անդրադարձել է ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհերի թվին և հայտնել, որ 2 տարվա արդյունքներով շուրջ 95 կյանք է խնայվել․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր Facebook-յան էջում տեսանյութ է հրապարակել, որում անդրադարձել է ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհերի թվին և հայտնել, որ 2 տարվա արդյունքներով շուրջ 95 կյանք է խնայվել:Նրա խոսքով` վերջին տարիներին շատ կարևոր մի փոփոխություն է արձանագրվել` ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի թիվը կայուն ձևով նվազում է։ «Մասնավորապե Տեսնել ավելին
Axios-ը Աբու Դաբիում ՌԴ, ԱՄՆ և Ուկրաինայի հանդիպմա...
16:31   25/01/2026
ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են, որ Աբու Դաբիում կայացած հանդիպումը կարևոր քայլ է դարձել բանակցությունների հաջորդ փուլին անցնելու ճանապարհին, գրում է Axios-ը։«Մենք շատ մոտ ենք Պուտինի և Զելենսկու հանդիպմանը», — ասել է ամերիկացի պաշտոնյաներից մեկը։Նա ենթադրել է, որ եթե հաջորդ եռակողմ հանդիպումը Աբու Դաբիում ավելի մեծ առաջընթաց բերի, դա կարող է հանգեցնել կողմերի հանդիպմանը Մոսկվայում կամ Կիևում՝ ինչն արդեն շատ տարիներ չի եղել։ԱՄՆ պաշտոնյաները նշել են, որ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Աբու Դաբ Տեսնել ավելին