Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ-...
13:04   16/07/2026
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է  ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ-ի վավերացման գործընթացը․ նախագիծը սահմանված կարգով կուղարկվի Սահմանադրական դատարան։«Սահմանադրական դատարանի կողմից նշած միջազգային պայմանագրում ՀՀ-ի սահմանադրությանը չհակասող դրույթներ արձանագրելու որոշման պարագայում սահմանված կարգով կդիմենք ԱԺ, քննարկումը կտեղափոխենք այնտեղ: Համաձայնագրի կնքմամբ արձանագրվում է, որ ՀՀ-ն ու ԱՄՆ-ն նպատակ ունեն Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, տարածաշրջանային առև Տեսնել ավելին
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ-ի կառավարմանն ու պա...
12:20   16/07/2026
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը:Հիշեցնենք, որ 2023 թվականի հոկտեմբերի 9-ին Գլխավոր դատախազությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Գագիկ Կոլյայի Ծառուկյանի և նրան փոխկապակցված անձանց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին: Հայցադիմումով, որպես ապօրինի Տեսնել ավելին
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է ՀՀԿ փոխնա...
13:37   10/07/2026
Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ 2026 թվականի հուլիսի 10-ին, շարունակվում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի և մյուսների գործով դատական նիստը։Նիստն ընթանում է բավականին լարված մթնոլորտում և ուղիղ հեռարձակվում է հայաստանյան առաջատար լրատվամիջոցների կողմից։Ինչ է կատարվում դատական նիստում այս պահինԱշոտյանի կոշտ հայտարարությունը դատավորին․ Հենց նոր Արմեն Աշոտյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ ուղղված նիստը նախագահող դատավոր Վահե Դոլմազյանին։ Նա շեշտեց, որ իր կալանքի երկարացումը բացառապես քաղաքական պատվե Տեսնել ավելին
«Բանտում, թե ազատության մեջ՝ Ծառուկյանը միևնույն է...
19:42   09/07/2026
Գագիկ Ծառուկյանի հետապնդումն ու կալանավորումը ոչ միայն ժողովրդավարական նորմերի և մարդու իրավունքների ակնհայտ խախտում է, այլև Փաշինյանի կողմից 2018 թվականից սկսված քաղաքական ամենաթողության շարունակությունը, որն իր անկարողությունը պետություն կառավարելու հարցում փորձում է քողարկել ուժային ճնշումներով, «մասկի-շոուներով» և բնակչության անդադար խաբեությամբ։Հետապնդելով Ծառուկյանին՝ մի մարդու, ով ինքնուրույն ստեղծել է ամբողջական բիզնես-կայսրություն Հայաստանում, տասնամյակներ շարունակ միջոցներ է ներդնում դ Տեսնել ավելին
Ընդդիմության ներկայությունն ԱԺ-ում արմատական կարևո...
19:26   09/07/2026
«Տեղյակ չեմ` ինչ գործի մասին է խոսքը, մամուլից եմ տեղեկացել։ Ընդհանրապես չգիտեմ` ինչ է։ Որևէ կառույցից որևէ հրավեր չեմ ստացել, բոլոր երկրները հարցումներում պատասխանել են, որ իրենց երկրի քաղաքացի չեմ»,– այս մասին այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Նարեկ Կարապետյանը՝ խոսելով իր նկատմամբ սկսված քրեական վարույթի մասին:Խոսելով ծառայությունից խուսափելու վերաբերյալ քրեական վարույթի մասին` «Ուժեղ Հայաստանի» խորհրդի անդամը շեշտեց, որ դրա հետ կապված այժմ որևէ խոսք չկա. մի քանի ամիս առաջ Տեսնել ավելին
Երկու կողմից էլ փոխադարձ մեղադրանքներ էին հնչում ա...
12:34   08/07/2026
«Երկու կողմից էլ փոխադարձ մեղադրանքներ էին հնչում առ այն, որ մյուս կողմը հափշտակել է իր գումարը»․ դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ Գագիկ Ծառուկյանի գործի մասին Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանի և իրանցի գործարարների միջև վեճը կապված է տնտեսական տարաձայնությունների հետ, և Իրանը չի միջամտում Հայաստանի ներքաղաքական հարցերին։ Դեսպանի խոսքով՝ կողմերը միմյանց նկատմամբ ունեցել են փոխադարձ մեղադրանքներ, իսկ այժմ հարցը գտնվում է իրավական գործընթացում։ Նա հույս է հայտնել, որ լո Տեսնել ավելին
Սերժ Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն շուրջ 630...
16:07   06/07/2026
Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 3-ին մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցն ընդդեմ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի և նրան փոխկապակցված անձանց: Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման՝Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոցում գտնվող բնակարանի 38%-ը,Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոցում գտնվող մեկ ավտոկայանատեղին՝ ամբողջությամբ,Երևան քաղա Տեսնել ավելին
Ինչպես չսառչել, եթե գազը հանկարծ թանկանա․ ԵՄ-ն խոս...
13:09   02/07/2026
Աշխատանքային այցով այսօր՝ հուլիսի 2–ին, Հայաստան ժամանած Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը խորհուրդ է տվել Երևանին, թե ինչպես խուսափել էներգետիկ ճգնաժամից այն դեպքում, եթե Ռուսաստանը դադարեցնի գազի մատակարարումները կամ բարձրացնի դրա գինը։ Խորհուրդը հնչել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։Սկզբում Լայենը հայտարարել է համապատասխան ռազմավարություն ունենալու անհրաժեշտության մասին և հավելել, որ ԵՄ-ն ցանկանում է օգնել Հայաստանին դիվերսիֆիկացնել էներգակի Տեսնել ավելին
ՌԴ-ի համար կարևոր է, որ Հայաստանի հետ պահպանվեն բա...
15:38   15/06/2026
Մոսկվան ակնկալում է պահպանել բարիդրացիական հարաբերությունները և զարգացնել համագործակցությունը Երևանի հետ: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը։«Մեզ համար՝ Ռուսաստանի համար, կարևոր է, որ երկու երկրների միջև, այնուամենայնիվ, պահպանվեն բարիդրացիական հարաբերությունները, որպեսզի զարգանա համագործակցությունը, փոխգործակցությունը բոլոր ուղղություններով՝ տնտեսության, հումանիտար համագործակցության, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում»,- ասել է Տեսնել ավելին
Թրամփի համաձայնագիրը մեզ չի պարտավորեցնում. Իսրայե...
15:31   15/06/2026
Թրամփի համաձայնագիրը մեզ չի պարտավորեցնում. Իսրայելը ենթակա չէ Միացյալ Նահանգներին: Այս մասին X-ի էջում գրել է Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Իթամար Բեն-Գվիրը:«Թրամփի համաձայնագիրը մեզ չի պարտավորեցնում։ Իսրայելը ենթակա չէ Միացյալ Նահանգներին, և մենք անկախ ու ինքնիշխան պետություն ենք։Մեր պարտքն է Իսրայելի քաղաքացիների, Իսրայելի պաշտպանության բանակի զինվորների և հրեա ժողովրդի առաջ, ինչպես նաև մեր պատմական պարտքը՝ հալածված և սպանված հրեաների հանդեպ, ապահովել հրեաների Տեսնել ավելին
«Զանգեզուրի միջանցքը» կկապի Ադրբեջանի հիմնական հատ...
15:30   15/06/2026
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղերձ է հղել Շուշիում անցկացվող՝ «Տարածաշրջանային ներդրումը գլոբալ անվտանգության գործում. խաղաղության կառուցումը Հարավային Կովկասում» թեմայով միջազգային համաժողովի մասնակիցներին։ Այս մասին փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները:«Անցյալ տարի Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների միջև Համատեղ հռչակագրի ստորագրումը, ինչպես նաև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը լիովին փոխել են իրավիճակը Հարավային Կովկասում։ Այս առում Տեսնել ավելին
Թրամփ․ Իրանի հետ գործարքի ստորագրումը նախատեսված է...
11:28   14/06/2026
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Իրանի հետ համաձայնագրի սպասվող ստորագրումից հետո կարող են անմիջապես վերանայվել որոշ սահմանափակումներ, այդ թվում՝ Հորմուզի նեղուցի բացումն ազատ նավարկության համար։ Նա նաև ընդգծել է, որ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում Իրանին որևէ ֆինանսական միջոցի փոխանցում նախատեսված չէ։«Իրանի հետ գործարքի ստորագրումը նախատեսված է վաղը, և դրա ստորագրումից անմիջապես հետո Հորմուզի նեղուցը բաց կլինի բոլորի համար։ Մեր հարաբերություններն Իրանի հետ այժմ բոլորովին Տեսնել ավելին
Fox News․ ԱՄՆ վարչակազմում կարծում են, որ Իրանը կբ...
11:21   14/06/2026
Վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը շաբաթ օրը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարծում է, թե Իրանի հետ ձևավորվում է շրջանակային համաձայնագիր, ըստ որի Թեհրանը պետք է կրկին բացի Հորմուզի նեղուցը՝ առանց տարանցիկ վճարների գանձման, իսկ Միացյալ Նահանգները կվերացնեն իրանական նավահանգիստների շրջափակումը։«Մենք կարծում ենք, որ ունենք գործարք։ Սա հիանալի գործարք է և շատ ուժեղ գործարք», — Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է պաշտոնյան։Ըստ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչի, Իրանը պետք է կրկին բացի ռազմավար Տեսնել ավելին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կու...
11:17   14/06/2026
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված երկու հայցերը։ Այս մասին ֆեյսբության իր էջում գրել է ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։«Սիրելի՛ հայրենակիցներ, թեև Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված երկու հայցերը, սակայն դատավոր Արթուր Ավագյանը արձանագրել է խախտում և վերաքվեարկություն նշանակելու անհրաժեշտություն»,- նշել է Տոնոյանը։Հիշեցնենք, որ ավելի վաղ Իվետա Տոնոյանը նշել էր, որ Վարչական դատարանը կքնն Տեսնել ավելին
ԿԺԴՀ-ի ապամիջnւկայնացման հարցը վերջնականապես փակվա...
11:15   14/06/2026
ԿԺԴՀ-ի ապամիջուկայնացման հարցը վերջնականապես և անդառնալիորեն փակված է։ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի համապատասխան հայտարարությունը տարածել է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։«ԱՄՆ-ի և նրա արբանյակների անիմաստ հակակորեական հռետորաբանությունը, ինչպես նաև համակարգված սպառնալիքները չեն կարող որևէ ազդեցություն ունենալ միջուկային պետության մեր անդառնալի կարգավիճակի վրա: Ապամիջուկայնացումը մի հարց է, որը վերջնականապես և անդառնալիորեն փակված է»,-  Տեսնել ավելին