Խոսքերին ուշադիր․ մեկ էլ տեսաք՝ պատերազմ բերեցիք գ...
16:47 17/08/2026
Ազգային ժողովում ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դավթյանն անդրադարձել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի նախորդ շաբաթվա ելույթին։Ընդդիմադիր պատգամավորը մտահոգություն է հայտնել Կարապետյանի ձևակերպումների վերաբերյալ՝ հեգնանքով պնդելով, թե դրանք կարող են քաղաքական և անվտանգային զգայուն իրավիճակում անցանկալի հետևանքներ ունենալ։ Նա իշխանության ներկայացուցիչներին կոչ է արել առավել ուշադիր լինել բնակավայրերի անվանումների կիրառման հարցում՝ ընդգծելով, որ նման թեմաներ
Տեսնել ավելին
Ես 179 դպրոցում եմ սովորել․ դրա համար էլ ոչ մի բան...
16:45 17/08/2026
ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավոր Մեսրոպ Մանուկյանն անդրադարձել է դպրոցներում և մանկապարտեզներում առկա խնդիրներին՝ քննադատելով քաղաքային իշխանությունների աշխատանքը։Նա մասնավորապես խոսել է Ա-3 թաղամասում գտնվող 179-րդ դպրոցի վիճակի մասին՝ նշելով, որ շենքի նկուղը լցված է կոյուղաջրերով։ Պատգամավորի խոսքով՝ դպրոցն իր համար առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ ինքն այնտեղ է սովորել, սակայն, այդուհանդերձ, քաղաքային իշխանությունները, ըստ նրա, պատշաճ ուշադրություն չեն դարձրել հաստատության խնդիրներին։Ման
Տեսնել ավելին
Ինչով են փոխարինել Մաշտոնի նկարը Այբբենարանում...
16:42 17/08/2026
ԱԺ-ում ԿԳՄՍ և Սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի թեկնածության քննարկման ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է կրթության ոլորտում առկա մի շարք խնդիրների։Նրա խոսքով՝ մասնագիտական հանրության կողմից բարձրաձայնված մտահոգություններից հետո պետական փորձաքննություն անցած և պաշտոնապես երաշխավորված որոշ դասագրքեր կրկին փորձաքննության անհրաժեշտություն են ունենում, իսկ որոշ դեպքերում
Տեսնել ավելին
Ինչի՞ց է վախենում Նիկոլ Փաշինյանը...
14:00 16/08/2026
Կա տեսակետ, որ, եթե Նիկոլ Փաշինյանը հիասթափեցնի այսպես ասած Արեւմուտքին, ապա կստանա խնդիրներ իշխանության ներսում, քանի որ կան արեւմտյան շատ ազդեցության խմբեր։Այն, որ իշխանության ներսում այդպիսիք կան՝ անկասկած։ Բայց, կարծում եմ զգալի չափազանցված է դրանց ազդեցության աստիճանը։ Այ, օրինակ Վրաստանում Արեւմուտքն ուներ բազմակի ավելի ռեսուրս՝ մի քանի հազար հազար տարատեսակ կազմակերպություններ, որոնք մուլտիպլիկատիվ էֆեկտով դառնում էին մի քանի տասնյակ հազար ցուցարար կամ անգամ հարյուր հազարավոր ցուցարար։Հայ
Տեսնել ավելին
ՔՊ-ականները միայն տիրադավների մոտ են մկրտվում...
13:53 16/08/2026
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը օրերս մկրտել է որդուն: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքի իր էջում:Մկրտությունն իրականացրել է Արմավիրի թեմի առաջնորդ, տիրադավ Սիոն սրբազանը:Դավիթ Խուդաթյանը լուսանկար է հրապարակել և գրել․Մկրտված և 1 տարեկան Տիգրանը
Տեսնել ավելին
Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 51-ի․...
13:43 16/08/2026
Ինդոնեզիայի արևելյան հատվածում փրկարարները նախօրեին տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո հայտնաբերել են ևս չորս մարմին։ Տարերային աղետի հետևանքով զոհվածների թիվը հասել է 51-ի, ևս 101 մարդ վիրավորվել է, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Ինդոնեզիայի որոնողափրկարարական ազգային գործակալությանը։7,7 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ Ֆլորես կղզու շրջանում, մոտ 10 կիլոմետր խորության վրա։ Ստորգետնյա ցնցումներից հետո հայտարարվել էր ցունամիի վտանգ, սակայն ավելի ուշ նախազգուշացումը չե
Տեսնել ավելին
Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյ...
13:41 16/08/2026
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն կոչ է արել Հայաստանում և Սփյուռքում ապրող հայերին հավատով ու հույսով շարունակել կերտել և ամրապնդել հայրենիքը։ Այս մասին նա հայտարարել է օգոստոսի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Խաղողօրհնեքի արարողությունից հետո, որը կատարվել է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի առթիվ։Դիմելով հավատացյալներին՝ Կաթողիկոսը ավանդական եկեղեցական արարողությունը կապել է ժողովրդի, Հայաստանի և նրա ապագայի բարօրության համար աղոթքի հետ։«Սիրելի բարեպաշտ հավատացյալներ, մեր Սուրբ Եկեղեցու սի
Տեսնել ավելին
Պաշտպանության նախարարի առաջին տեղակալն ընդունել է ...
13:37 15/08/2026
Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուանդայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոզեֆ Նզաբամվիտային։Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Ռուանդայի պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Էնթոնի Բ. Մպագազեն։Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ հաջողություններ մաղթելով պատասխանատու առաքելության մեջ։Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ռուա
Տեսնել ավելին
Նույն այն իշխանությունը, որը բարեկիրթ ու կառուցողա...
13:26 15/08/2026
Նույն այն իշխանությունը, որը բարեկիրթ ու կառուցողական է համարում մեզ հազարավոր զոհեր ու տարածքային կորուստներ պատճառողին, թշնամի է հռչակել սեփական ժողովրդին։ Այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։««Բարեկիրթ» ԱԺ-ի անդին քաղաքական բանտարկյալներն են, որոնց իշխանությունը տարաբնույթ հոդվածների տակ է մտցնում, քննչականներ, դատախազություններ, դատարաններ ու բերդեր «ուղեկցում», խլում ունեցվածքը, ճնշումների և հոգեբանական հարձակումների ենթարկում։Նույն այն իշխանությ
Տեսնել ավելին
ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպութ...
13:15 15/08/2026
ՀԱՊԿ անդամ երկրները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտարարել է միավորման գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը:«Հայաստանը հենց սկզբից եղել է ակտիվ և ներդաշնակ անդամ պետություն՝ արժանի ներդրում ունենալով կոլեկտիվ ներուժի ամրապնդման գործում, և ՀԱՊԿ անդամ պետությունները նախկինի պես դիտարկում են այդ երկիրը որպես կազմակերպությունում դաշնակից»,- հայտարարել է Մասադիկովը:Նա հիշեցրել է, որ ՀԱՊԿ անդամ պետությունները բազմիցս հաստատել են Երևանի հետ բոլոր
Տեսնել ավելին
ՊԵԿ-ի նախկին «թալանչին» ձեր 122-րդ համարն է. Մեսրո...
10:08 13/08/2026
Վա՜յ, էս ո՞վ է. ՊԵԿ-ի նախկին «թալանչին» ձեր 122-րդ համարն է։ Այս մասին ԱԺ նիստին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը՝ անդրադառնալով նախկին ՊԵԿ պաշտոնյա, գործարար, ՔՊ-ական Գևորգ Սաղոյանին՝ ցույց տալով վերջինիս լուսանկարը։«Այս ընկերը Գագիկ Խաչատրյանի ժամանակ ՊԵԿ-ի վերահսկողության վարչության պետն էր, համատեղությամբ ՔՊ ցուցակի 121-րդ համարը»,- ասաց Մանուկյանը՝ ցույց տալով նաև Բագրատ Սրբազանի հետ Սաղոյանի լուսանկարը՝ նշելով նաև, որ համատեղությամբ Ռոմանոս Պետրոսյանի ընկերն
Տեսնել ավելին
«Հրապարակ»․ Սաշիկ Սարգսյանին «ծախսելու փող» չթողեց...
09:35 13/08/2026
«Հրապարակ» թերթը գրում է. «2024 թվականի սեպտեմբերի 30-ին Հակակոռուպցիոն դատարանը վարույթ էր ընդունել Գլխավոր դատախազության հայցը՝ Սերժ Սարգսյանի եղբոր` ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանից եւ նրան փոխկապակցված անձանցից ապօրինի ծագում ունեցող գույքը հօգուտ պետության բռնագանձելու վերաբերյալ։Դատախազությունը պահանջել էր բռնագանձել 14 անշարժ եւ 8 շարժական գույք, 5 իրավաբանական անձանցում մասնակցություն, ինչպես նաեւ 5 մլրդ 92 մլն դրամ։ Մենք անցած տարի գրել էինք, որ գործի շրջանակում Ալեքսանդր Սա
Տեսնել ավելին
Գլոբալ բնապահպանական հիմնադրամի տնօրենը կայցելի Հա...
09:32 13/08/2026
Դեսպան Նարեկ Մկրտչյանը դեսպանությունում ընդունել է Գլոբալ բնապահպանական հիմնադրամի (GEF) նորընտիր գործադիր տնօրեն և նախագահ Դիեգո Մեսա Պույոյին։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ «Դեսպանը շնորհավորել է վերջինիս պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և բարձր գնահատել Հայաստանի Հանրապետության և Գլոբալ բնապահպանական հիմնադրամի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը։ Հանդիպման ընթացքում Դիեգո Մեսա Պույոն իր պատրաստակամությունն է հայտնել խո
Տեսնել ավելին
Երևանում հանցագործությունների թիվը նվազել է 20,9 տ...
09:28 13/08/2026
Օգոստոսի 7-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ ամփոփվել է ՆԳՆ քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության, համայնքային ոստիկանության մայրաքաղաքի բաժինների, ՊԾ Երևան քաղաքի գնդի և Ոստիկանության գվարդիայի Երևանի պահպանության բաժինների 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։Ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։Քրեական ոստիկանության Երևան ք
Տեսնել ավելին
Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատել է Մարտուն Գրիգորյա...
09:27 13/08/2026
Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, թե ինչ հիմքով է ձերբակալվել Մարտուն Գրիգորյանը«Ի պատասխան հաստատում ենք, որ ընտրական հանցագործության դեպքով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու հանդիսացած, նույն վարույթով որպես մեղադրյալ ներգրավված Մ.Գ.-ն (Մարտուն Գրիգորյան–խմբ)»,– հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։Ավել
Տեսնել ավելին

.png)
.png)