«Երբեմն քեռուն քաշելը վատ բան չի». Նարեկ Կարապետյա...
14:30 30/09/2026
Եվրոպայի երիտասարդ գիտնականների 2026-ի մրցույթում քրոջս որդին Հովհաննեսը իր ընկերներ Հայկի և Տիգրանի շահել են «Շրջանաձեւ կենսահիմքով Եվրոպա» մրցանակը Airify նախագծի համար։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։Նա մանրամասնել է, որ մրցանակի արժանացած խմբի անդամները եգիպտացորենի կենսազանգվածով ինքնամաքրվող օդի ֆիլտեր են ստացել:«Երբեմն քեռուն քաշելը վատ բան չի: Բայց երբեմն։ Շնորհակալ ենք «Այբ» դպրոցին լավ կրթության համար»,-գրել է Կարապետյանը
Տեսնել ավելին
Թրամփի հետ հանդիպումից հետո Ցուկերբերգն աջակցել է ...
14:00 30/09/2026
Meta-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը, Սպիտակ տուն այցելելուց հետո, աջակցել է ընկերությունների կողմից արհեստական բանականության մոդելների ինքնուրույն ստուգումների ուժեղացմանը՝ դա անվանելով առաջընթացի զգալի քայլ։«Կարծում եմ՝ էական դրական քայլ է այն փաստը, որ ամերիկյան խոշոր լաբորատորիայի (ԱԲ ընկերության) ղեկավարները հանձն են առել ներդնել հուսալի ներքին վերահսկողություն և անցկացնել բազմամակարդակ աուդիտներ ու ստուգումներ», — X սոցիալական ցանցում գրել է Ցուկերբերգը։Այսպես նա արձագանքել է ներդրող Դևի
Տեսնել ավելին
Flydubai ավիաընկերության՝ Դուբայից Թել Ավիվ թռչող ...
13:30 30/09/2026
Flydubai ավիաընկերության՝ Դուբայից Թել Ավիվ ուղևորվող ինքնաթիռի բորտում, որտեղ գտնվել է 150 ուղևոր, կարճ ժամանակով հնչել է 7700 կոդը, որը մատնանշում է արտակարգ իրավիճակ, իսկ հետո՝ 7500 կոդը, որն օգտագործվում է առևանգման մասին հաղորդելու համար։ Դա տեղի է ունեցել ինքնաթիռի իջնելու և շրջադարձ կատարելու ընթացքում։Flydubai-ի մեկ այլ չվերթ էլ, որն Աբու Դաբիից ուղևորվում էր Թել Ավիվ, հնարավոր առևանգման սպառնալիքի պատճառով ստիպված է եղել ուղղությունը փոխել դեպի Սաուդյան Արաբիա։ Օդանավը Իսրայելում պետք է
Տեսնել ավելին
Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև արդյունաբերակա...
11:41 30/09/2026
Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի՝ փոքր արդյունաբերության և արդյունաբերական ավանների հարցերով տեղակալ Թահմորս Լահութիի հետ: Քննարկվել են երկու երկրների միջև արդյունաբերական ավանների բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարները:Հանդիպմանը նախորդել է ՀՀ դեսպանի այցելությունը «Շամսաբադ» արդյունաբերական ավան, որտեղ Գրիգոր Հակոբյանը ծանոթացել է արդյունաբերական ավանի հնարավորություններին, շրջայց կատարել ավանին պատկանող ապակու
Տեսնել ավելին
«Վահրամ Սահակյանի գործը մակագրվել է դատավոր Վահագն...
22:00 29/09/2026
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է․ «Վահրամ Սահակյանի գործը մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին։ Նիստը նշանակվել է ժամը 20:30-ին Շենգավիթի դատարանում (Պանթեոնի հարևանությամբ)։«Ինչ-որ մի կարևոր բան, շատ կարևոր մի բան փչացել է, չի աշխատում ...»․ (Վահրամ Սահակյան «Խաթաբալադա»)»։
Տեսնել ավելին
Սարգիս Հայոցյանն ազատվել է բարձրագույն կրթության և...
20:27 29/09/2026
Սարգիս Հայոցյանն ազատվել է բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից։Որոշման տեքստում մասնավորապես ասվում է․«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սարգիս Հայոցյանին ազատել բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից»։
Տեսնել ավելին
Քննչական կոմիտեն հրաժարվում է տրամադրել 44-օրյա պա...
17:50 29/09/2026
Քննչական կոմիտեից հայտնել են, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3.833 անձ, որոնցից 3.755-ը՝ զինծառայողներ, 78-ը՝ քաղաքացիական անձինք։ Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը, որոնցից 172-ը՝ զինծառայողներ, 19-ը՝ քաղաքացիական անձինք։Սակայն Քննչական կոմիտեն հրաժարվել է տրամադրել անհետ կորածների, զոհվածների անվանացանկը, ծննդյան ամսաթիվը, ինչպես նաև ԴՆԹ հետազոտման մեջ գտնվող մարմինների և նույնականցված մարմինների քանակը՝ նշելով, որ ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ
Տեսնել ավելին
Իրանում հայտարարել են Ադրբեջանի հետ առևտրի աճի մաս...
17:40 29/09/2026
Իրանի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառությունը վերջին վեց ամսում աճել է՝ չնայած տարածաշրջանային պատերազմի հետևանքներին ու մարտահրավերներին։ Այս մասին հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադիգը, հաղորդում է Mehr.Նրա խոսքով՝ Թեհրանն ակնկալում է տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման և առևտրային խոչընդոտների վերացման հաշվին պահպանել այս դինամիկան։ Մասնավորապես, Իրանն առաջ է տանում Ջուլֆա-Քելալա ավտոճանապարհի ընդլայնման նախագիծը, որն, ըստ կանխատեսումների, թույլ կտա մ
Տեսնել ավելին
Թրամփն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցների մեղ...
16:05 29/09/2026
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աջակցել է մի նախաձեռնության, որը նախատեսում է Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցների մեղմացում։ Այս մասին հայտնել է The Atlantic ամսագիրը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:Նրա աղբյուրների տվյալներով՝ մի քանի ամիս առաջ այս գաղափարը Թրամփին էր ներկայացրել Բելառուսի հարցերով նրա հատուկ բանագնաց Ջոն Քոուլը։ Նրա առաջարկը նախատեսում է ռուսական տնտեսության նկատմամբ ամերիկյան սահմանափակումների մի մասի թուլացում՝ Մոսկվայի կողմից մի շարք բանտարկյալների ազատ արձակման դիմաց։Ենթադրվում է, որ դա
Տեսնել ավելին
Արցախի ԱԺ պատգամավորներն ու ՀՅԴ Հայ Դատի ներկայացո...
17:20 29/09/2026
Սեպտեմբերի 28-ին Երևանում՝ Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում, տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Արցախի Ազգային ժողովի պատգամավորների և ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի, գրասենյակների ու հանձնախմբերի ներկայացուցիչների միջև։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Արցախի պետական նախարարը և Մարդու իրավունքների պաշտպանը։Արցախի Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը կարևորել է Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների ծավալած աշխատանքը։ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի նախ
Տեսնել ավելին
Մի՛ փորձեք գլուխ դնել մեզ հետ՝ ոչ հիմա, ոչ էլ երբև...
16:50 29/09/2026
Մի՛ փորձեք գլուխ դնել մեզ հետ՝ ոչ հիմա, ոչ էլ երբևէ: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:«Մենք տեղեկություններ ունենք, որ ընտրությունների նախաշեմին մեր թշնամիները կփորձեն հարձակվել մեզ վրա:Այստեղից՝ ռազմաօդային բազայից, Իսրայելի Պետության զորեղ ձեռքից, ես ձեզ ուղերձ եմ հղում. մի՛ փորձեք գլուխ դնել մեզ հետ՝ ոչ հիմա, ոչ էլ երբևէ»,- ասել է Նեթանյահուն:
Տեսնել ավելին
ԵՄ առաջնորդներն այժմ անում են ամեն ինչ՝ իրենց երկր...
16:45 29/09/2026
ԵՄ առաջնորդները՝ ի տարբերություն Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի, ով այսօր կարող էր տոնել 90-ամյակը, անում են ամեն ինչ՝ իրենց երկրները 1945 թվականից ի վեր ամենախոշոր հակամարտության՝ Ռուսաստանի հետ պատերազմի մեջ ներքաշելու համար։ Այդ մասին գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։«Հնարավոր է՝ նա հրեշտակ չէր: Բայց նա Իտալիայի համար լավագույնն էր ցանկանում և հասկանում էր Ռուսաստանի տեղն աշխարհում: Նրա մահով ավարտվեց ուժեղ եվրոպական քաղաքական գործիչների դարաշրջ
Տեսնել ավելին
Եվրոպան պшտերազմ է վարում Ռուսաստանի դեմ. Լավրով...
16:20 29/09/2026
Եվրոպական երկրները պատերազմ են վարում Ռուսաստանի դեմ, դրանում որևէ կասկած չկա։ Այդ մասին նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբի XXIII ամենամյա նիստի շրջանակում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:Բրիտանացի լրագրողը նախարարին հարց է ուղղել այն մասին, թե արդյոք Ռուսաստանը հիբրիդային թաքնված պատերազմ է վարում եվրոպական երկրների դեմ։«Դուք նկատի ունե՞ք, երբ մենք ոչնչացնում ենք անօդաչուները և հրթիռները, որոնք Բրիտանիան և մայրցամաքային Եվրոպան մատակարարում են Ուկրաինային, և դրանք
Տեսնել ավելին
«Ռոսատոմը» Հայաստանին առաջարկել է ՎՎԷՌ-1000 տեխնոլ...
21:30 29/09/2026
«Ռոսատոմը» Հայաստանի կառավարությանն առաջարկել է առնվազն 1 ԳՎտ հզորությամբ նոր էներգաբլոկ կառուցել, որի հիմքում կլինի ՎՎԷՌ-1000 ռեակտորային տեխնոլոգիան։ Պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովն այս մասին հայտնել է հայ լրագրողների հետ զրույցում։Նրա խոսքով՝ հայկական կողմի հետ բանակցությունների ժամանակ արձանագրվել է, որ ատոմային էներգետիկան Հայաստանում շարունակելու է զարգանալ։ Ընդ որում, առաջիկա ամիսներին Հայաստանը պետք է կողմնորոշվի նոր կայանի տեխնիկական լուծումների և շինարարությանը մաս
Տեսնել ավելին
Մեծ Բրիտանիան միջուկային պաշտպանություն է առաջարկե...
21:00 29/09/2026
Մեծ Բրիտանիան Ֆինլանդիային և Միացյալ արշավախմբային ուժերի (JEF) մյուս երկրներին միջուկային պաշտպանություն է առաջարկել, հայտնում է Yle-ն։ Խոսքը զսպման լրացուցիչ մեխանիզմի մասին է, որը չի գործելու միայն ՆԱՏՕ-ի շրջանակում։ Այս «միջուկային հովանոցի» ապահովման գործում առանցքային դեր են խաղալու բրիտանական ատոմային սուզանավերը։Առաջարկը հնչել է Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմածովային նավատորմի գլխավոր հրամանատար Գվին Ջենքինսի՝ Ֆինլանդիա կատարած այցի ընթացքում։ Նա հանդիպել է երկրի խորհրդարանի պաշտպանությ
Տեսնել ավելին

.png)
.png)