Հայաստանը չեղարկել է Հնդկաստանի և ևս երկու երկրի ք...
17:30   08/10/2026
Հնդկաստանի, Իրաքի և Եգիպտոսի քաղաքացիների համար դյուրացվել է էլեկտրոնային վիզաների ստացման գործընթացը։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության հոկտեմբերի 8-ի նիստում։Մասնավորապես, նշված երկրների քաղաքացիների համար չեղարկվել են 2024 թվականին սահմանված էլեկտրոնային վիզա ստանալու լրացուցիչ պահանջները, որոնք ենթադրում էին զբոսաշրջային ապահովագրության և այլ փաստաթղթերի պարտադիր առկայություն։Նշվում է, որ նախկինում ներդրված լրացուցիչ պահանջները կարող են խոչընդոտել Կառավարության սահմանած վիզային Տեսնել ավելին
Հայաստանը պատրաստ է համագործակցել Ադրբեջանի հետ ան...
17:00   08/10/2026
Հայաստանը պատրաստ է համագործակցել Ադրբեջանի հետ անհետ կորածների որոնման և նրանց ճակատագրերը պարզելու հարցում։ Հոկտեմբերի 8-ի ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Ընդգծելով, որ խնդիրը գտնվում է Հայաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում՝ Փաշինյանը հավաստիացրել է, որ հայկական կողմը պատրաստ է համագործակցել Ադրբեջանի հետ։ «Այլ հարց է, որ Ադրբեջանում որոշ շրջանակներ այս հարցն օգտագործում են քաղաքական նպատակներով և ատելություն գեներացնում։ Մեր մոտեցումն այլ է», Տեսնել ավելին
ԱՄՆ սենատորները Թրամփին կոչ են արել արագացնել Ռուս...
15:30   08/10/2026
ԱՄՆ Սենատի Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունների ղեկավարները նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին կոչ են արել արագացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը։ Associated Press-ի փոխանցմամբ՝ Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթին և պետքարտուղար Մարկո Ռուբիոյին ուղղված համապատասխան դիմումն ուղարկել են Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ դեմոկրատ Ջին Շահինն ու Զինված ուժերի հանձնաժողովի նախագահ, հանրապետական Ռոջեր Վիքերը։Խոսքը ամերիկյան այն օրենքի կիրառման մասին է, որը ոչ պաշտոնապես ստաց Տեսնել ավելին
Ըստ երևույթին չի նախատեսվում․ Վոլոդյա Հակոբյանը՝ Փ...
15:00   08/10/2026
Որքանով տեղյակ եմ, Թուրքմենստանում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որևէ հանդիպում նախատեսված չէ։ Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցի ժամանակ, հոկտեմբերի 8-ին, այս մասին հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը։Միևնույն ժամանակ, պատգամավորը նկատեց, որ այդ մասով որևէ հավելյալ տեղեկատվության չի տիրապետում։Նշենք, որ այսօր Փաշինյանը մեկնում է Թուրքմենստան՝ մասնակցելու գագաթնաժողովին։ Տեսնել ավելին
Կառավարությունն առաջարկում է Ազգային ժողովի արտահե...
14:00   08/10/2026
Կառավարությունն առաջարկել է Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրել հոկտեմբերի 12-ին։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության հոկտեմբերի 8-ի նիստում։Օրակարգում առաջարկվել է ընդգրկել երկու հարց՝ «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի համաժողովի 17-րդ հանդիպումը (COP17), Կարտախենայի արձանագրության կողմերի հանդիպում հանդիսացող Կողմերի համաժողովի 20-րդ հանդիպումը և Նագոյայի արձանագրության կողմերի հանդիպում հանդիսացող Կողմերի համաժողովի 6-րդ հանդիպումը հյուրընկալելու մասին» Կառ Տեսնել ավելին
ԵՄ-ն հայկական ապրանքներին ժամանակավոր առևտրային ար...
12:12   08/10/2026
Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան և Իռլանդիայի Եվրոպական հարցերի ու պաշտպանության նախարար Թոմաս Բիրնը ստորագրել են հայկական ապրանքների համար ժամանակավոր առևտրային արտոնություններ սահմանող օրենսդրական ակտը։ Արարողությանը ներկա է եղել նաև Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով զեկուցող Բոգդան Զդրոյևսկին։Կանոնակարգով նախատեսվում է երկու տարի ժամկետով վերացնել հայկական ապրանքների լայն տեսականու համար սահմանված մաքսատուրքերը։ Արտոնությունները տարածվում են ավելի քան 300 ապրանքախմբերի վ Տեսնել ավելին
Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանց...
12:11   08/10/2026
Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի, շրջանցի ու անցնի առաջ: Այս մասին գրել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։«Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի, շրջանցի ու անցնի առաջ։Կերգեն, կպարեն, կենցաղային վեճի կվերածեն, ուրիշ թեմաներ կբրթեն, կմեղադրեն ժողովրդին։ Դա նիկոլական ժանրի կանոններն են։Բայց դրանից իրականությունը չի փոխվի։ Տակը կմնան ճգնաժամային կառավարման տապալումները, պետական ինստիտուտների խափանումներով գործե Տեսնել ավելին
Ես այսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ․ Նիկոլ...
22:00   07/10/2026
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, տեսեք զգուշացնում եմ, ԱԺ-ում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով ընդդիմությանը:«Եթե Աստված չանի մեր մի զինվոր հայտնվեց այնտեղ և էս ամեն ինչի արտահայտությունը մենք մեր զինվորի վրա տեսանք, էսօրվա ձեր ասած ամեն մի նախադասություն քթներիցդ հանելու եմ»,-նշել է նա։ Տեսնել ավելին
Համացանցում տարածվող լուսանկարը ֆեյք է․ ստեղծելու ...
21:30   07/10/2026
Արդեն 3 օր է՝ համացանցում տարածվում է AI-ով գեներացված մի կեղծ լուսանկար, որը ստեղծել ու տարածել են անազատության մեջ գտնվող Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները՝ իբր թե ես Փարիզում հանդիպել եմ Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը։«Դիմում եմ այն բոլոր մարդկանց, որոնք տեսել են այս «լուսանկարը», կասկածել են դրա իսկությանը կամ տարածել են այն՝ առանց պատվեր կատարելու։Փաստ 1. Լուսանկարը ֆեյք է, գեներացվել է արհեստական բանական Տեսնել ավելին
«Այս nճիրը կատարածին կարո՞ղ է մի օր հանձնեք Ադրբեջ...
21:00   07/10/2026
Այս ոճիրը կատարած ահաբեկչին կարո՞ղ է մի օր հանձնեք Ադրբեջանին, ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին հարցրեց Նարեկ Կարապետյանը՝ խոսելով Շաքիում տեղի ունեցած դեպքի մասին։«ՀՀ դատական համակարգում հարցը պետք է քննվի, պետք է լինի դատարանի որոշում, վճիռ, օրինական մտնի ուժի մեջ, բոլոր ընթացակարգերը պետք է տեղի ունենան ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Դուք ինձ հիշեցնում եք կոկորդիլոսի մասին անեկդոտը։ Ձեզ թվում է՝ դուք էդտեղ նստած ՀՀ-ում ինչ-որ ռազմական դրություններ եք հայտարարում, ձեր հայտարարութուններից է պայմանա Տեսնել ավելին
Հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը...
20:30   07/10/2026
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից իրազեկում են, որ «070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվում:«Ղարաբաղից տեղահանված սիրելի՛ հայրենակիցներ,Կենսաչափական նոր համակարգը Հայաստանում գործարկվելու է նոյեմբերի 1-ից, և այլևս հին նմուշի փաստաթղթեր չեն թողարկվելու։ Բացառություն են կազմում «070» կոդով հին նմուշի անձնագրերը։ Այս փուլում դրանց տպագրությունն ու տրամադրումը նույն պայմաններով կշարունակվեն։Դիմումների ընդունման և փաստաթղթերի տրամադրման ծա Տեսնել ավելին
Ժաննա Անդրեասյանը և Վրաստանի մշակույթի նախարարը քն...
20:00   07/10/2026
Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ։Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը և ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Շարվաշիձեն։ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության, ինչպես նաև Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի կազմակերպմանն Տեսնել ավելին
«Эти жигули крутятся, крутятся»․ հիմա Նիկոլ Փաշինյ...
18:41   07/10/2026
«Эти жигули крутятся, крутятся», հիմա Նիկոլ Փաշինյանն է, որը կոռուպցիայի վերաբերյալ հարցերին ի պատասխան «կռուտիտ» է լինում, ԱԺ-ում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։«Ֆեյքը ձեր իշխանության ղեկավարն է տարածում, երբ ասում է՝ առաջնագծում զգոնությունը, մարտական ոգին թուլացել է»,-նշել է նա։ Տեսնել ավելին
Ադրբեջանցի զինվորը, որի ձեռքին եղել է հրազեն, ձերբ...
18:00   07/10/2026
Ադրբեջանցի զինվորը, որի ձեռքին եղել է հրազեն, ձերբակալության պահին դիմադրություն ցույց չի տվել ընդհանրապես։ Ինչքան հասկանում եմ՝ նաև որոշակի վնասվածքներ է ունեցած եղել: Այս մասին Կառավարության հարցուպատասխանի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:Հիշեցնենք, որ ադրբեջանցի զինծառայողը Սյունիքի Շաքի գյուղում կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին: Տեսնել ավելին
Իրանը պшտերազմի պայմաններում բանակցություններ է վա...
16:45   07/10/2026
Իրանը գտնվում է լայնածավալ պատերազմի վիճակում և նման պայմաններում բանակցություններ է վարում իրան ժողովրդի օրինական իրավունքները պաշտպանելու համար։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:«Մենք վարում ենք լայնածավալ պատերազմ, և այս պայմաններում կառավարությունն իրականացնում է դիմադրության ռազմավարություն՝ միաժամանակ շարունակելով բանակցությունները իրան ժողովրդի իրավունքների պաշտպանության համար», - նշել է Փեզեշքիանը, որի խոսքերը մեջբերել է Fars գործակալությունը։Նախ Տեսնել ավելին