Բաքվում հայտարարում են Հայաստանից փաստաբանների կող...
16:35   01/07/2021
Բաքվում հայտարարում են Հայաստանից փաստաբանների կողմից գերիների պաշտպանության անհնարինության մասին:Turan գործակալությունը դիտարկել է հարցը:Փաստաբանների կոլեգիայի ղեկավար Անար Բագիրովը գործակալությանն ասել է, որ գերատեսչությունը նման դիմում չի ստացել:«Ակնհայտ է, որ դա պոպուլիզմ է: Փաստաբաններն ուսումնասիրում են օրենսդրությունը՝ նախքան որեւէ գնահատական տալը: Վստահեցնում եմ, Հայաստանի փաստաբանների պալատը, անձինք, որոնք նման հայտարարություններով են հանդես գալիս, հիանալի հասկանում են, որ համաձայն ադրբ Տեսնել ավելին
Այսօր 1-ին զորամիավորման 44-օրյա պատերազմի մասնակի...
16:32   01/07/2021
Հուլիսի 1-ին 1-ին զորամիավորման ղեկավար կազմի և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությամբ կազմակերպվել է 44-օրյա պատերազմի մասնակից պարտադիր ժամկետային զինծառայողների զորացրման հանդիսավոր արարողություն:ՊՆ-ից հայտնում են, որ միջոցառմանը ներկա են եղել ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ, գնդապետ Արթուր Պողոսյանը, զորամիավորման հրամանատարությունը, Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, Գորիս համայնքի ղեկավարի տեղակալը, ինչպես նաև ՏԻՄ այլ ներկայացուցիչներ։ Տեսնել ավելին
Որոշել ենք, որ Արսեն Թորոսյանն իր գործունեությունը...
15:52   01/07/2021
Արսեն Թորոսյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնն ստանձնեց չափազանց բարդ մի ժամանակաշրջանում և պատվով կատարեց իր առջև դրված խնդիրը. եւ պիտի արձանագրեմ, որ ես գոհ եմ պարոն Թորոսյանի կատարած աշխատանքից: Այս մասին, այսօր՝ հուլիսի 1-ին, կառավարությունում վարչապետի աշխատակազմի նոր ղեկավար Արայիկ Հարությունյանին ներկայացնելու ժամանակ նշել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:«Ինչպես պարոն Հարությունյանը, այնպես էլ պարոն Թորոսյանը մեր քաղաքական թիմի առանցքային ներկայացուցիչներն են, և քաղաքական Տեսնել ավելին
Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատաքննությունը...
15:28   01/07/2021
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի եւ Նոր Նորք նստավայրում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ այսօր՝ հուլիսի 1-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի եւ Գեւորգ Հարությունյանի գործով դատաքննությունը սկսվեց։Այս պահին գործով մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանը հրապարակում է մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։Նշենք, որ կորոնավիրուսի հետեւանքով մահացել են գործով ամբաստանյալներ Սերգո Կարապետյանը եւ Սամվել Գալստյանը։ Ըստ մամուլի Տեսնել ավելին
Արտակ Բեգլարյան. ես նույնպես հարցեր ունեմ՝ կապված ...
15:04   01/07/2021
Ես նույնպես հարցեր ունեմ՝ կապված Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերի կորստի հետ: Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, հայտարարեց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:Նրա խոսքով՝ դա կարող էր տեղի ունենալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո կազմված քարտեզների հիման վրա:«Բացառված չէ նաեւ, որ Ադրբեջանն օգտվել է այդ հատվածում ռուս խաղաղապահների բացակայությունից եւ օկուպացրել այդ երկու գյուղերը»,-հավելեց նա:  Բեգլարյանը նշեց այդ սկզբունքային հարցերին պատասխան ստանալու կարեւորությունը:Նա քաղաքացին Տեսնել ավելին
«Ես կանգնած եմ ձեր յուրաքանչյուր գործի մեջքին». Մա...
15:01   01/07/2021
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Սասուն Մկրտումյանին: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանը:Քաղաքապետ Մարությանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Հայկ Մհրյանին և աշխատակազմին՝ կատարած աշխատանքի համար ու ակնկալել վարչական շրջանի նոր ղեկավարի հետ արդյունավետ գործունեություն: Քաղաքապետն առանձնակի կարևորել է, մասնավորապես, հետևողական պայքարն ապօրինի շինությունների քանդման գործո Տեսնել ավելին
Գիշերը վերադարձել եմ Բրյուսելից ու առավոտյան ներկա...
14:46   01/07/2021
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հրավիրվել է Քննչական կոմիտե։«Գիշերը վերադարձել եմ Բրյուսելից ու առավոտյան ներկայացել Քննչական կոմիտե՝ ընտրությունների օրը բանակի խայտառակ ներգրավման, ընտրախախտումների և ահազանգերի մասին հնչեցրած գնահատականներիս և տեղեկատվության համար «բացատրություն» տալու», - գրել է Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում։ Տեսնել ավելին
Ռոմանոս Պետրոսյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթո...
14:42   01/07/2021
Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը գրությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։Նախարարությունից հայտնում են, որ մախարարի պաշտոնակատարը ներկայացրել է 2021 թվականի ապրիլի 27-ից ապրիլի 29-ը ներառյալ Արարատի մարզի 7 խոշորագույն ձկնաբուծական տնտեսությունում ջրային ռեսուրսների փաստացի վիճակի պահպանության նկատմամբ իրականացված ուսումնասիրությունների վերաբերյալ տեղեկատվություն։Նախարարի պաշտոնակատարը խնդրել է գլխավոր դատախազի հանձնարարականը ներկայացված փաստաթղթերն ուս Տեսնել ավելին
Արսեն Թորոսյանն ազատվել է պաշտոնից. վարչապետի աշխա...
14:36   01/07/2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արսեն Թորոսյանն ազատվել վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։Մեկ այլ որոշմամբ՝ Արայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից և նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար։Արայիկ Հարությունյանը 2018-ի մայիսի 11-ից մինչև 2020-ի նոյեմբերի 23-ը զբաղեցրել է կրթության և գիտության, ապա կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնը։ 2020-ի նոյեմբերի 25-ին նա նշանակվել էր վարչապետի գլխավոր խորհրդական։ Տեսնել ավելին
ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության պետը տեղափոխվել է հիվ...
11:08   01/07/2021
ՀՀ  պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը այցելել է Երևանի Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ:Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Վ. Հարությունյանը  այցելել է՝ երեկ նշված բժշկական կենտրոնում վիրահատված ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանին: Տեսնել ավելին
2022 ֆինանսական տարում առնվազն 50 մլն դոլարի օգնու...
11:06   01/07/2021
Ադրբեջանին հատկացող ամերիկյան օգնության սահմանափակումներից նախագահ Ջո Բայդենի հրաժարվելն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական օգնության անհավասարությունը պետք է դիտարկվեն պետքարտուղար Էնթոնի Բլինկենի կողմից: Այս մասին ասվում է 2022 ֆինանսական տարվա օտարերկրյա օգնության մասին օրինագծին կից զեկույցում, որը ներկայացվել և ընդունվել է Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործողությունների գծով հատկացումների ենթակոմիտեի կողմից այս շաբաթվա սկզբին, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):Վերջին Տեսնել ավելին
Նյու Ջերսին դարձավ ԱՄՆ 10-րդ նահանգը, որը ճանաչեց ...
11:04   01/07/2021
Նյու Ջերսին դարձավ ԱՄՆ 10-րդ նահանգը, որը ճանաչեց Արցախը։ Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, Նյու Ջերսիի Սենատը միաձայն ընդունել է Արցախի ճանաչման մասին բանաձեւը, որի նախաձեռնողը նահանգի սենատոր Ջոզեֆ Լագանան է։Այդ օրը ավելի վաղ ANCA-ի անդամներ Անի Չագլասյանը եւ Ջո Արիյանը ցուցմունք են տվել Սենատի դատական հանձնաժողովում՝ ի պաշտպանություն այդ միջոցառման:Ի լրումն Արցախի ճանաչման, բանաձեւը դատապարտում է Թուրքիային եւ Ադրբեջանին՝ Արցախի եւ Հայաստանի խաղաղ բնակչության դեմ ագրեսիայի հա Տեսնել ավելին
Քաղաքացին մեզ 5 տարի ժամանակ չի տվել, այլ՝ 1-2 տար...
20:55   30/06/2021
Քաղաքական ճգնաժամը այն խորությամբ որ կար, ես կարծում եմ՝ լուծեցինք: Այս մասին այսօր՝ հունիսի 30-ին, ԱԺ-ում Tert.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:«Քաղաքացին, սակայն, իմ կարծիքով մեզ մեզ հինգ տարի ժամանակ չի տվել, այլ տվել է ավելի քիչ ժամանակ՝ երևի մեկ կամ երկու տարի, և եթե մենք չարդարացնենք սպասելիքները, ապա անպայման կարող է առաջանալ արտահերթ ընտրություններ անցկացնելու նոր անհրաժեշտություն»,- ասաց նա:Հարցին, թե իր կարծիքով խորհրդարանը երկար կյանք չի Տեսնել ավելին
Լավրովը մեկնաբանել է Էրդողանի այցը Շուշի...
20:50   30/06/2021
Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները պայմանավորվել են շարունակել սերտորեն համակարգել ջանքերն ու աջակցությունը Երեւանին եւ Բաքվին` հարաբերությունների կարգավորման գործնական հարցերը լուծելու համար` շեշտը դնելով վստահության ամրապնդման միջոցառումների վրա: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Անթալիայում իր թուրք գործընկեր Մեւլութ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:«Մեզ բավարարում է այն, թե ինչպես է գործում ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը Ադրբեջանի Աղդամի շրջանո Տեսնել ավելին
Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը մ...
20:48   30/06/2021
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոքը մակագրվել է դատավոր Լուսինե Աբգարյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։«Արմեն Չարչյանի գործով Վերաքննիչ դատարանում պաշտպանական կողմի ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը նշանակվել է 2021  թվականի հուլիսի 2-ին, ժամը՝ 17:00-ին։ Դատավոր Լուսինե Աբգարյան»,- գրել է նա։ Տեսնել ավելին